ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացնում է Գազայում հումանիտար աղետի վտանգի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զգուշացնում է Գազայում հումանիտար աղետի վտանգի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կրկնել է Գազայի հատվածում մարդասիրական հրադադարի մասին իր կոչը։

Նա վկայակոչել է ՄԱԿ-ի կանոնադրության 99-րդ հոդվածը, որը թույլ է տալիս Անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրել «ցանկացած հարցի վրա, որը կարող է սպառնալ միջազգային խաղաղության և անվտանգության պահպանմանը»:

«Գազայում հումանիտար համակարգի փլուզման լուրջ վտանգի առաջ կանգնելով՝ ես կոչ եմ անում Խորհրդին օգնել կանխել հումանիտար աղետը և հումանիտար հրադադարի կոչ անել»,- գրել է Գուտերեշը X սոցիալական ցանցում։

Նա հավելել է, որ 2017 թվականին գլխավոր քարտուղար դառնալուց հետո առաջին անգամ է դա անում։

Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված նամակում նա ընդգծել է, որ Գազայում իրավիճակը արագորեն վատանում է, ինչը կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ պաղեստինցիների եւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում