Մոսկվայում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի դեպքերի ռեկորդային թիվ
Մոսկվայում մեկ օրում գրանցվել է Covid-19-ի նոր դեպքերի ռեկորդային թիվ՝ 7993: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Սրանից առաջ Ռուսաստանի մայրաքաղաքում ռեկորդային թիվ գրանցվել էր նոյեմբերի 27-ին, այդ ժամանակ հայտնաբերված նոր դեպքերը կազմել են 7918:
Իսկ Սանկտ Պետերբուրգում վերջին մեկ օրում գրանցվել է 3726 դեպք:
Ընդհանուր առմամբ Ռուսաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 2 մլն 431 հազար 731-ի, մահացել է 42 հազար 684 մարդ, առողջացել՝ 1 մլն 916 հազար 396-ը:
Կարծիքներ