Իտալիայում Էթնա հրաբխի նոր ժայթքում Է գրանցվել
Սիցիլիայի արեւելյան ափին Էթնա հրաբխի նոր ժայթքում են գրանցել Իտալիայի Երկրաֆիզիկայի եւ հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) մասնագետները: Գիտնականների տվյալներով՝ ակտիվության հերթական սաստկացումն սկսվել Է տեղական ժամանակով16:10-ին (Երեւանի ժամանակով 19:10-ին) եւ ուղեկցվել լավայի շատրվաններով ու հրաբխային մոխրի հզոր արտանետմամբ, որը հսկայական ամպ Է գոյացրել՝ խառնարանի վրա բարձրանալով մոտավորապես մեկ կիլոմետր: Ժայթքումը գրանցվել Է հրաբխի հարավարեւելյան լանջին, որով շիկացած լավայի հոսքերն իջնում Էին ծովի մակերեւույթի նկատմամբ մինչեւ 2 հազար մետր բարձրությամբ: Ժայթքումը բնութագրվում Էր ոչ մեծ պայթյուններով, հրաբխային ռումբերի եւ բավական խոշոր չափի շիկացած խարամի կտորների արտանետմամբ: Ապարի այդ կտորները մի քանի բնակավայրեր են ավերել հրաբխի մերձակայքում:
«Քարե անձրեւը» որոշակի նյութական վնաս Է հասցրել, սակայն մարդկային զոհերի եւ վիրավորների մասին տեղեկություններ չեն ստացվել: Առանձին հրաբխային ռումբեր թռել հասել են մինչեւ Կատանիայի նահանգի կենտրոն Այդ խոշոր քաղաքի մի քանի շրջաններում հրաբխային մոխիր Է թափվել: Էթնան ամենաբարձր գործող հրաբուխն Է Եվրոպայում: 2013 թվականի հունիսին այն ընդգրկել են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում: 2017 թվականի մարտին հրաբխի հերթական ժայթքման ընթացքում Սիցիլիայում վիրավորվել Է տասը մարդ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ