Իսպանիայում 14 մարդ Է ձերբակալվել անկարգությունների արդյունքում

Իսպանիայում 14 մարդ Է ձերբակալվել անկարգությունների արդյունքում

Առնվազն 14 մարդ Է ձերբակալվել Իսպանիայի մի շարք քաղաքներում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում, որոնք սկսվել են հաջակցություն ռեփեր Պաբլո Ասելի բողոքի ակցիաներից, ով ձերբակալվել Է ձախ արմատական ահաբեկչությունը փառաբանելու եւ միապետությանը վիրավորելու համար:

Շտապօգնության ծառայության տվյալներով՝ Իսպանիայի մի շարք քաղաքներում վիրավորվել Է 17 մարդ, նրանցից ութը հոսպիտալացվել Է, վնասվածքները գնահատվում են որպես թեթեւ: Փետրվարի 16-ի երեկոյան Իսպանիայի մի շարք քաղաքներում հանրահավաքներ են անցկացվել ի պաշտպանություն այդ օրը առավոտյան ձերբակալված ռեփեր Պաբլո Ասելի: Կատալոնիայի մի շարք քաղաքներում արմատականները շուռ են տվել եւ այրել կոնտեյներներ, մոպեդներ, ոստիկանների վրա նետել են տարբեր առարկաներ: Կարգի պահապանները կիրառել են մահակներ եւ ռետինե փամփուշտներ: Ոստիկանության հետ բախումներ են տեղի ունեցել նաեւ Վենեսուելայում: 2015 թվականին Ասելին երկու տարվա պայմանական բանտարկության Էին դատապարտել արմատական ահաբեկչությունը փառաբանելու համար, սակայն 2018 թվականին նրա նկատմամբ նոր դատավճիռ են կայացրել:

Դատարանը հաշվել Է, որ Twitter-ում նրա 64 գրառումների եւ YouTube-ում մեկ կոմպոզիցիայի մեջ թույլ են տրվել արտահայտություններ, որոնք փառաբանում են ահաբեկչությունը եւ զրպարտություններ են բովանդակում միապետության եւ պետական ինստիտուտների հասցեին: Ահաբեկչության մասով մեղադրանքների պատճառը եղել Է Ասելի տեքստերում GRAPO կազմակերպության հիշատակումները, որն ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում Է ներառվել ոչ միայն Իսպանիայում, այլեւ ԵՄ-ում եւ ԱՄՆ-ում: 1975 թվականին ստեղծված խմբավորման զոհ Է դարձել մի քանի տասնյակ մարդ: Մշակույթի հարյուրավոր գործիչներ, այդ թվում ռեժիսոր Պեդրո Ալմոդովարը եւ դերասան Խավիեր Բարդեմը, հռչակագիր են ստորագրել հաջակցություն նրա: Իսպանիայի կառավարությունն անցյալ շաբաթ հայտարարել Է ազատ խոսքի հետ կապված հանցագործության համար պատիժը վերանայելու պլանների մասին, որպեսզի այն կիրառվի միայն այն անձանց նկատմամբ, որոնք բռնարարքներ են կատարել կամ որոնց գործողություններն սպառնալիք են ներկայացնում հասարակական կարգի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում