Խրամորթի բնակիչը վիրավորվել է իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս. Արցախի ՆԳՆ

Խրամորթի բնակիչը վիրավորվել է իր տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս. Արցախի ՆԳՆ

Մարտի 10-ին ժամը 10:35-ին ՆԳՆ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնից հաղորդել են, որ Խրամորթ գյուղի բնակիչ 1971թ. ծնված Սուրեն Բաղդասարյանն իրենց տան բակում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ, հակառակորդի կողմից արձակված ականանետի կրակոցից մեջքի շրջանում բեկորային վիրավորում է ստացել:


Ինչպես հայտնում են Արցախի ՆԳՆ ոստիկանությունից, ականը պայթել է հենց տան բակում:

Սուրեն Բաղդասարյանը շտապ տեղափոխվել է բուժհաստատություն: Նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում