Կոռուպցիոն չարաշահումների վարույթով մեղադրանք է ներկայացվել Այգեպատի համայնքի ղեկավարին, նրա կնոջն ու աներոջը․ ՔԿ
Արարատի մարզի Այգեպատ բնակավայրի համայնքապետարանում կատարված կոռուպցիոն չարաշահումների վարույթով մեղադրանք է ներկայացվել համայնքի ղեկավարին, վերջինիս կնոջն ու աներոջը։
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀԱրարատի մարզի Այգեպատի (ներկայումԱրտաշատ խոշորացված համայնքի Այգեպատբնակավայր) համայնքապետարանում կատարվածկոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվնախաձեռնված քրեական վարույթիշրջանակներում իրականացված բազմակողմանիքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Ս․Պ․–ն, 2005 թվականից զբաղեցնելով Արարատի մարզիԱրտաշատ համայնքի Այգեպատ բնակավայրիղեկավարի պաշտոնը, տեղականինքնակառավարման մարմնումժամանակավորապես իրականացնելովկազմակերպական-տնօրինչական ևվարչատնտեսական լիազորություններ, հիշյալհամայնքի ավագանու 2012 թվականի մայիսի 5-իորոշման հիման վրա նոտարական կարգով կնքվածանշարժ գույքի վարձակալության պայմանագրով Այգեպատ գյուղի Անկախության 4 հասցեումգտնվող թիվ 1 կենցաղի տան 5 սենյակներըվարձակալությամբ հանձնել է քաղաքացու՝ամսական 10.000 ՀՀ դրամով 15 տարի ժամկետով՝վարձակալին հաստատապես հավաստիացնելով, որ ցանկացած պարագայում, թեկուզև գույքըվաճառվելու դեպքում, 15 տարվա ժամկետովկնքված վարձակալության պայմանագիրը չիլուծարվելու։
Այնուհետև, համայնքապետարանի երկուաշխատակիցների օժանդակությամբ, Այգեպատհամայնքի ավագանու նիստի՝ 2012 թվականիհուլիսի 14-ի արձանագրության մեջ կեղծտեղեկություններ է ներառել այն մասին, որավագանու 2 անդամ ևս կողմ են արտահայտվելհամայնքին պատկանող, անմխիթար վիճակումգտնվող կենցաղի տան կիսաքանդ շենքիօտարմանը՝ այդ կերպ արհեստականորեն հիմքերստեղծելով ավագանու տվյալ նիստիիրավազորությունն ապահովելու համար։ Մինչդեռվերջիններս ավագանու տվյալ նիստին չենմասնակցել և արձանագրությունը չեն ստորագրել։
Այդ փաստաթղթում կեղծ տվյալներ են ներառվելհամայնքի կենցաղի տունը կիսաքանդ և վթարայինվիճակում գտնվելու վերաբերյալ, և դրա հիման վրանշված շենքը հանվել է աճուրդի՝ չպահպանելովհամայնքային սեփականություն հանդիսացողանշարժ գույքի օտարման դեպքերում դրապարտադիր գնահատման օրենսդրականպահանջը։
Ապա՝ Ս․Պ․-ն 2012թ․ օգոստոսի 24-ի դրությամբ 7 միլիոն 210 հազար ՀՀ դրամ շուկայական արժեքունեցող կենցաղի տան շենքի օտարմանմեկնարկային գին է սահմանել տվյալ գույքի 2007թ․ դրությամբ արձանագրված արժեքը՝ իր իրականգնից զգալիորեն նվազ՝ 2 մլն 570 հազար ՀՀ դրամ՝անտեսելով 2007-2012թթ․ ընթացքում տվյալ գույքիվրա կատարված կապիտալ վերանորոգումները։ Եվխախտելով օրենսդրության պահանջները՝ առանցսահմանված կարգով աճուրդի մասինհայտարարության հրապարակումն ապահովելու, 2012թ․ օգոստոսի 24-ին կազմակերպել է նշվածգույքի ձևական աճուրդ-վաճառք, որին մասնակցելև հաղթող է ճանաչվել վերջինիս կնոջ հայրը, իսկմյուս մասնակիցը, օրենսդրության պահանջներիխախտմամբ, հանդիսացել է Արարատի մարզիԱյգեպատ համայնքի համայնքապետարանի աշխատակիցներից մեկը։
Տեղի ունեցած ձևական աճուրդի-վաճառքիարդյունքում կենցաղի տան շենք-շինությունըձևականորեն օտարվել է աճուրդում հաղթած՝համայնքի ղեկավարի աներոջը 2 մլն 620 հազար ՀՀ դրամով, մինչդեռ նշված շենքի շուկայականարժեքը տվյալ ժամանակահատվածում կազմել է 7 մլն 210 հազար ՀՀ դրամ: Այդ կերպ Արարատիմարզի Այգեպատ համայնքին պատճառվել է խոշորչափերի՝ 4 մլն 590 հազար ՀՀ դրամի գույքայինվնաս։ Ընդ որում, տվյալ տարածքումվարձակալության տրամադրված սենյակներիշահագործման համար տրամադրվող ամսականվարձավճարը շարունակել է ստանալ համայնքիղեկավարը:
Այնուհետև, իր կատարած հանցանքի համարպատասխանատվությունից խուսափելունօժանդակելու հարցերի շուրջ նախնականհամաձայնություն ձեռք բերելով կնոջ և վերջինիսհոր հետ, նրանց կողմից տրամադրված վճարմանանդորրագրի, պետտուրքի անդորրագրի, առուվաճառքի պայմանագրի, անշարժ գույքինկատմամբ իրավունքի պետական գրանցմանվկայականի, ՀՀ կառավարությանն առընթերանշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեիաշխատակազմի մարզերի միավորվածստորաբաժանման կողմից տրված միասնականտեղեկանքի հիման վրա ձևական առուվաճառքիպայմանագիր կնքելու, օրինական ճանապարհովգույքի ձեռքբերման պատրանք ստեղծելով՝ Ս․Պ․–նկազմակերպմամբ, տվյալ գույքը 2018 թվականիմարտի 13-ի ձևական առուվաճառքիպայմանագրով աներոջ կողմից 3.000.000 ՀՀդրամով վաճառվել է Ս․Պ․–ի կնոջը, հաշվառվելնրա անվամբ, և տրվել է սեփականությանվկայականը, որի հետևանքով հետևանքովպատրանք է ստեղծվել, թե հիշյալ գույքը Ս․Պ․–իկնոջ կողմից ձեռք է բերվել առուվաճառքիպայմանագրով և դեռևս 2012 թվականիսեպտեմբերի հանցավոր ճանապարհովհափշտակված գույքը օրինականացվել է:
Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Այգեպատ բնակավայրի ղեկավարին մեղադրանք է ներկայացվել՝ 2022 թվականի հուլիսի 1-ին գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածով, 190-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 2022 թվականի հուլիսի 1-ին գործողության մեջ դրված ՀՀ քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը և պաշտոնավարման կասեցումը:
Վերջինիս աներոջը մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 38-196-րդ հոդվածով և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ կնոջը՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը:
Հսկող դատախազի որոշումներով դադարեցվել է համայնքապետարանի երկու աշխատակիցների նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումները՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով սահմանված հիմքով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։
Կարծիքներ