Եղվարդ համայնքում կառուցվում է քաղաքային զբոսայգի
Կառավարության սուբվենցիոն ծրագրով : Այդ մասին Ֆեյսբուքի էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Եղվարդում սա լինելու է առաջին զբոսայգին՝ փոքրիկների համար նախատեսված լողավազանով, խաղահրապարակով, շատրվաններով, բեմահարթակով և այլ հարմարություններով:
Աշխատանքների մեծ մասն արված է: Առաջիկայում տարածքը սալիկապատվելու, կանաչապատվելու և բարեկարգվելու է: Այգու շահագործումը նախատեսված է ամռանը»,- գրել է մարզպետը:
Կարծիքներ