«Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել 51 քաղաքացի
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ժամը 16:30-ի դրությամբ տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», «Թիվ 1 համալսարանական հիվանդանոց», «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում:
Կա 1 զոհ։
Կարծիքներ