«Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով բժշկական կենտրոն է տեղափոխվել տասը անչափահաս․ ԱՆ-ն տվյալներ է հայտնում
«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխվել է 10-ը անչափահաս, որոնք ստացել են առաջին բուժօգնությունը և դուրս են գրվել:
Մեկ երեխա այս պահի դրությամբ գտնվում է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, բժիշկները վիճակը գնահատում են բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
Եվս մեկ անչափահաս դիմել է «Շենգավիթ» ԲԿ, որը նույնպես առաջին բուժօգնությունից հետո դուրս է գրվել:
Այս պահի դրությամբ տուժած միայն մեկ անչափահաս է ստացիոնար բուժում ստանում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱԻ նախարարությունը հայտնել էր, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ։
Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ։ Առողջապահության նախարարությունը հայտնում է 26 տուժածի բուժօգնություն ստանալու մասին։
Կարծիքներ