Իրանը բաց Է թողել կալանված հարավկորեական լցանավը. Yonhap

Իրանն ազատ Է արձակել հունվարին Պարսից ծոցում կանգնեցված հարավկորեական Hankuk Chemi լցանավը եւ դրա անձնակազմին: Ապրիլի 9-ին այդ մասին հայտնել Է Yonhap գործակալությունը՝ վկայակոչելով Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Գործակալության տվյալներով՝ նավն անձնակազմի 13 անդամներով արդեն հեռացել Է Իրանի նավահանգստից: Իրանի առափնյա պահպանությունը հարավկորեական նավը կալանել Է հունվարի 4-ին: Արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները որպես դրա հնարավոր պատճառ նշել են Սեուլի կողմից 7 միլիարդ դոլարի իրանական ակտիվների սառեցումը, որը կատարվել Է ԱՄՆ-ի պահանջով:
Իր հերթին, իրանական կողմը պնդում Է, որ լցանավը կալանվել Է դրա կողմից ծոցի ջրերի աղտոտման պատճառով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ