ՊՍԺ-ն չի պլանավորում հեռացնել Պոչետինոյին
ՊՍԺ-ի ղեկավարությունը հարցեր չունի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյին՝ չնայած թիմի՝ Ֆրանսիայի Գավաթի 1/8 եզրափակչից դուրս մնալուն։ Ղեկավարությունը չի պլանավորում հեռացնել նրան։ Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։
Գավաթից դուրս մնալուց հետո փարիզյան ակումբի ղեկավարներն ուզում են կենտրոնանալ թիմի առջև դրված մյուս նպատակների վրա։ Լիգա 1-ում ՊՍԺ-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդողից առաջ լինելով 11 միավորով։ Իսկ ՉԼ 1/8 եզրափակչում հանդիպելու է «Ռեալին»։
ՊՍԺ-ի ղեկավարությունը չի պլանավորում հեռացնել Պոչետինոյին, քանի որ կարծում է, որ դա կվնասի թիմին ու կխանգարի կենտրոնանալ նպատակների վրա։
Արգենտինացին ՊՍԺ-ն գլխավորել է 2021-ի հունվարին։
Կարծիքներ