Լրագրողների գործունեության խոչընդոտման ցանկացած փորձ դատապարտելի է. Արարատ Միրզոյան
Անդրադառնալով հունիսի 16-ին Ազգային անվտանգության շենքի մոտ լրագրողների նկատմամբ ոստիկանների իրականացրած գործողություներին՝ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ ինքը միշտ էլ դատապարտում է լրագրողների դեմ կատարված ցանկացած գործողություն։
«Լրագրողների գործունեության խոչընդոտման որևէ փորձ դատապարտելի է: Ինքս մանրամասներին տեղյակ չեմ, կադրերը, որոնք դուք հիշատակում եք, չեմ տեսել: Լուրեր եմ տեսել դժգոհությունների մասին, դրան զուգահեռաբար լսել եմ կարծիքներ, որ ոչ մի առանձնակի բան չի արվել: Կրկնում եմ՝ ինքս կադրերը չեմ տեսել և սեփական դատողություններ չեմ կարող անել»,- ասաց Արարատ Միրզոյանը։
Կարծիքներ