ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է բացատրական աշխատանքի շնորհիվ
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 12-ին բաժին է ներկայացել 26-ամյա Հովհաննես Խ.-ն, որը 2020 թ. օգոստոսի 7-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու մեղադրանքով: Առանց խափանման միջոցի:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ