Կիմ Չեն Ընի կինը վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հանրության առջև
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի կինը վերջին մեկ տարվա ընթացքում առաջին անգամ հայտնվել է հասարակության առջև: Համապատասխան լուսանկարն իր կայքում տեղադրել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Գործակալությունը հայտնում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի կինը՝ Լի Սոլ Չժուն, նրա հետ միասին ներկա է եղել Աստղի օրվան նվիրված համերգին (Կիմ Չեն Իրի ծննդյան օրը): Միջոցառումը տեղի է ունեցել Փհենյանի «Մանսուդե» գեղարվեստական թատրոնում:
Լի Սոլ Չժուի մասին վերջին անգամ ԿԺԴՀ-ի պետական լրատվամիջոցները հաղորդել էին 2020 թվականի հունվարի 25-ին: Այդ օրը նա և իր ամուսինը ներկա էին եղել Փհենյանի թատրոնում Ամանորի ներկայացմանը: Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցներում ԿԺԴՀ առաջին տիկնոջ երկար բացակայությունը մի շարք լուրերի տեղիք էր տվել նրա հավանական հիվանդության կամ հղիության մասին:
Կարծիքներ