Մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Բելգիա
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի` Բելգիա աշխատանքային այցը մեկնարկում է Եվրոպական խորհրդում նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմամբ։ Ինչպես Բրյուսելից հաղորդում են, հանդիպումից հետո նախատեսված է աշխատանքային ճաշ Շառլ Միշելի անունից։ Օրվա երկրոդ կեսին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փշինյանը կհանդիպի Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոնի հետ։
Հանդիպումների օրակարգում ինչպես երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են, այնպես էլ, ՀՀ֊ ԵՄ հարաբերությունները, Հայաստանում հետպատերազմյան իրավիճակը, պատերազմի հետևանքով տուժած ընտանիքներին հումանիտար աջակցություն ցուցաբերելու հնարավորությունները, ինչպես նաև ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումների իրականացմանն ուղղված հետագա համագործակցության հարցեր։
Կարծիքներ