Հայաստանի սուվերենությունն առեւտրի առարկա չէ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

Հայաստանի սուվերենությունն առեւտրի առարկա չէ. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական եւ տրասնպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետների նախագահությամբ ստեղծված աշխատանքային խմբի աշխատանքները ներկա դրությամբ չեն շարունակվում։ Այդ մասին երեկ խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհերի Գրիգորյանը, նշելով, որ այդ աշխատանքներն արդյունավետ կլինեն եւ արդյունքներ կտան այն դեպքում, եթե ընդհանուր իրավիճակը լինի առնվազն կայուն։ Նրա կարծիքով, այս իրավիճակում հնարավոր չէ կառուցողական աշխատանք այդ հարթակում, իսկ շփումներն էլ ընդհատվել են մասնավորապես սահմանային միջադեպերից հետո։

Այս համատեքստում ակտիվորեն այլ գործընթացներ են տեղի ունենում Ադրբեջանում` Թուրքիայի անմիջական մասնակցությամբ եւ ներգրավվամբ։ Մայիսի 30-ին Ադրբեջանում էր Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարայսմայիլօղլուն, որտեղ նա հայտարարել էր, որ Թուրքիան «կիսվելու է կուտակած փորձով եւ գիտելիքներով Ղարաբաղի վերականգնման հարցում եւ Ադրբեջանի հետ միասին աշխատելու է այդ ուղղությամբ»։ «Մենք ամեն ինչ անում ենք, որ Թուրքիան եւ Ադրբեջանը կապենք որակյալ, հարմար եւ անվտանգ եղանակներով»,- ասել էր նա»:

                             Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում