Սպիտակ տան մոտ ձերբակալել են ատրճանակով կնոջ, ով ցանկացել է նամակ փոխանցել Բայդենին
ԱՄՆ իրավապահ մարմինները Սպիտակ տնից ոչ հեռու ձերբակալել են մի կնոջ, ում մեքենայում հայտնաբերվել է լիցքավորված ատրճանակ։ Նա ասել է, որ ցանկանում է նամակ փոխանցել երկրի նախագահ Ջո Բայդենին։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
Շաբաթ օրը 66-ամյա կինը մոտեցել է Սպիտակ տան հսկիչ անցակետին և նախագահին նամակ փոխանցելու ցանկություն հայտնել։ Նստավայրից քիչ հեռու կայանած նրա մեքենայից իրավապահները խուզարկությամբ հայտնաբերել են ատրճանակը։
TMZ պարբերականը նշում է, որ զենքը գրանցված չի եղել։ Գործով զբաղվում է ԱՄՆ գաղտնի ծառայությունը։
Նշվում է, որ նա եղել է տղամարդու հետ, ում մոտ առկա է եղել օդաճնշական զենք։
Կարծիքներ