Ռոսկոսմոսը հրապարակել է Մարսի կրատերի լուսանկար, որն արվել է հատուկ տեսախցիկով
Ռոսկոսմոս-ը հրապարակել է մարսիական կրատերի լուսանկար:
«Ներկայացված լուսանկարի վրա փոքր կրատերի հարավ-արեւելյան պատն է, որը տեղակայված է Էլադա հսկայական հարթավայրի հյուսիսից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա: Կրատերի չափերը հասնում են շուրջ 12 կմ տրամաչափի, իսկ տվյալ լուսանկարում ներկայացված է 5-10 կմ մակերեսով տարածք»,-նշված է հաղորդագրության մեջ:
Լուսանկարն արվել է 2020 թվականի հոկտեմբերի 19-ին: CaSSIS տեսախցիկի գունավոր ֆիլտրերը թույլ են տալիս տեսնել ամենաբազմազան գունապնակը: Այդ բազմազանությունը պայմանավորված է տարբեր հանքանյութերի առկայությամբ, որոնք տարբեր կերպով են արտացոլում գույնն ալիքի տարբեր երկարության վրա: Այդտեղ հնարավոր են կավից հանքանյութեր, որոնք ձեւավորվել են ջրի առկայության դեպքում:
Կարծիքներ