«Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները արգելափակել են ակումբի մուտքերը
«Մանչեսթեր Յունայթեդի» մի խումբ երկրպագուներ արգելափակել են ակումբի բազայի երկու մուտքերը: Երկրպագուները բողոքում են Գլեյզերների ընտանիքի դեմ, որոնք տիրում են ակումբի բաժնետոմսերին:
Նշվում է, որ երկրպագուները լքել են բազան՝ թիմի մարզիչ Օլե Գունար Սուլշերի ու նրա օգնականների հետ զրուցելուց հետո: Ավելի վաղ «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները դժգոհել էին, որ ակումբի ղեկավարությունը աջակցել էր Սուպերլիգայի ստեղծմանը:
Կարծիքներ