Պեկինն առաջին անգամ դարձել է միլիարդատերերի համաշխարհային մայրաքաղաք
Անցած տարվա արդյունքներով՝ Պեկինում միլիարդատերերի թիվը հասել է 100-ի, մինչդեռ նրանց թիվը Նյու Յորքում 99 է։ Այս մասին են վկայում Forbes-ի տվյալները։
Մեկ տարում չինական մայրաքաղաքում հայտնվել է 33 նոր միլիարդատեր, Նյու Յորքում՝ 7։ Նշենք, որ Պեկինում բնակվում է 21 մլն մարդ՝ 2․5 անգամ ավելի, քան Նյու Յորքի բնակչությունն է (8,4 մլն)։
Պեկինի ամենահարուստ բնակիչը Չժեն Իմինն է՝ TikTok –ի սեփականատեր ByteDance ընկերության հիմնադիրը։ Նրա կարողությունը գնահատվում է 35․6 մլրդ դոլար։ Նյու Յորքում ամենահարուստը նախկին քաղաքապետ և գործարար Մայքլ Բլումբերգն է, ում կարողությունը կազմում է 59 մլրդ դոլար։
Միլիարդատերերի թվով ԱՄՆ-ը շարունակում է մնալ առաջատար։ Այնտեղ միլիարդատերերի թիվը 724 է։ Չինաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը՝ 698։ Անցած տարի Չինաստանում հայտնվել է ռեկորդային թվով՝ 210 նոր միլիարդատեր։
Կարծիքներ