ՄԻՊ-ի աշխատակազմը 2020 թվականին 192 կարծիք է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում շարունակում է նպաստել Հայաստանում օրենսդրական դաշտի կատարելագործմանը ինչպես մշակելով օրենսդրական նախագծեր, այնպես էլ տրամադրելով մասնագիտական կարծիք: Այս մասին հայտնեցին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակամի հանրային կապերի բաժնից:
«Վիճակագրական տվյալները վկայում են նաև Պաշտպանին կարծիքի ներկայացված իրավական ակտերի նախագծերի թվի էական աճի մասին: Այսպես, 2016 թվականին 76 Պաշտպանին կարծիքի են ներկայացվել մոտ 90 իրավական ակտերի նախագծեր, 2017 թվականին՝ 144, 2018 թվականին՝ 185, 2019 թվականին՝ 241, իսկ 2020 թվականին այն կազմել է 192»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ