«Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքների կանգառումը ժամանակավորապես դադարեցվել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով
Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում հունիսի 10-ին, ժամը 09.30-ից մինչև 10.50-ը, «Մարշալ Բաղրամյան» կայարանում գնացքների կանգառումը ժամանակավորապես դադարեցվել է ՝ անվտանգության նկատառումներից ելնելով: «Արմենպրես»-ին այս մասին ասաց Երևանի Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը:
Նշենք, որ առավոտից փակ են նաև դեպի Բաղրամյան պողոտա տանող բոլոր ճանապարհահատվածները:
«Դիմադրության» շարժման անդամներն ու նրանց համակիրները Ֆրանսիայի հրապարակից շարժվել էին դեպի Բաղրամյան պողոտա, սակայն մինչև ՀՀ նախագահի նստավայր հասնելը ոստիկանները պատ էին կազմել, որից այն կողմ ցուցարարներին անցնել թույլ չէին տալիս:
Նշենք, որ ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը:
Կարծիքներ