Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսից դեպի հարավ գտնվող թիրախներին
Իսրայելի զինվորականները հունիսի 10-ի վաղ առավոտյան մի քանի հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի մայրաքաղաքից դեպի հարավ գտնվող թիրախներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է սիրիական SANA պետական գործակալությունը:
Նրա հաղորդագրության համաձայն, սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են հրթիռների մեծ մասը, որոնք արձակվել Էին Իսրայելի կողմից օկուպացված Գոլանի բարձունքների շրջանից: Տուժել Է մի խաղաղ բնակիչ:
Նաեւ հարվածները նյութական վնաս են հասցրել: Ինչպես նշվում Է, հարվածները հասցվել են տեղական ժամանակով 04:20-ին (Երեւանի ժամանակով 05:20-ին): Իսրայելական The Haaretz հրատարակությունը հիշեցնում Է, որ սա երկրորդ հաղորդագրությունն Է այս շաբաթ Սիրիային հասցված իսրայելական հարվածի մասին:
Սիրիական պետական հեռուստատեսությունը հունիսի 6-ին հաղորդել Էր հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատելու մասին՝ ի պատասխան Դամասկոսի հարավային շրջաններին Իսրայելի հասցրած հարվածների, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ