Հնագետները հայտնաբերել են Աֆրիկայում մարդու ամենահին գերեզմանը
Հնագետները Քենիայի քարանձավներից մեկում հայտնաբերել են Աֆրիկայում մարդու ամենահին գերեզմանը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Nature պարբերականի հոդվածին:
Նշվում է, որ մարդու ոսկորներն այդտեղ թաղվել են մոտավորապես քարե դարում, ինչը տեղանքը դարձնում է Աֆրիկայում մարդկության պատմության մեջ մինչ օրս հայտնի ամենահին գերեզմանը:
Գիտնականներից ավելի քան մեկ տարի է պահանջվել, որպեսզի նույնականացնեն հայտնաբերված ոսկորները: Հետազոտության արդյունքներով պարզ է դարձել, որ դրանք պատկանում են 2,5-3 տարեկան երեխայի:
Կարծիքներ