Կոտայքի մարզից մեկնարկում է տարեցների պատվաստման համապետական արշավ

Կոտայքի մարզից մեկնարկում է տարեցների պատվաստման համապետական արշավ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության Հայաստանյան գրասենյակի և առողջապահության նախարարության հետ համատեղ` կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարի ծրագրի շրջանակներում երկրում մեկնարկում է տարեցների պատվաստման արշավ:

Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:

Համապետական այս արշավի բացման արարողությունը կայանալու է Կոտայքի մարզում՝ ապրիլի 8-ին, ժամը 12:00-ին՝ Աբովյանի բժշկական կենտրոնում:

Միջոցառման շրջանակներում նախատեսված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության բարձրագույն ղեկավարության, եվրոմիության ներկայացուցչության, առողջապահության նախարարության, Կոտայքի մարզպետարանի և այլ շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների այց:

Համապետական արշավի թիրախում տարեցների և ռիսկի խմբում ընդգրկված բնակչության առողջության պահպանումն է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում