Պրահայում ՌԴ դեսպանը հրավիրվել է Չեխիայի արտգործնախարարություն
Պրահայում ՌԴ դեսպան Ալեքսանդր Զմեևսկին հրավիրվել է Չեխիայի արտգործնախարարություն: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Չեխիայի դիվանագիտությունը մանևրում է. հավանաբար, լսելով Չեխիայի դեսպանի հետ ՌԴ ԱԳՆ-ում զրույցը շարունակելու մասին նախօրեին արված մեր հայտարարությունը՝ որոշել է Պրահայում մեր դեսպանի հետ զրուցել նախքան այդ հանդիպումը»,- հայտարարել է Մարիա Զախարովան:
Կարծիքներ