Լեհաստանը վերանորոգված Leopard տանկեր է նվիրաբերել Ուկրաինային

Լեհաստանը վերանորոգված Leopard տանկեր է նվիրաբերել Ուկրաինային

 

Լեհական սպառազինության խումբը (PGZ) հայտարարել է Ուկրաինա առաջին Leopard տանկերի փոխանցման մասին, որոնք վերանորոգվել են Լեհաստանի հարավում գտնվող Բումար-Լաբենդի գործարանում:

«Մինչ մյուսները հայտարարություններ են անում ապագայի մասին, մենք գործում ենք ուկրաինական կողմի հետ համաձայնությամբ։ Առաջին Leopard տանկերը, որոնք հատուկ արդիականացման են ենթարկվել Բումար-Լաբենդի գործարանում, ստացել են ուկրաինական կողմը։ Հաջորդ մեքենաների վրա աշխատանքները շարունակվում են»,- ասվում է PGZ-ի X սոցցանցում կատարած գրառման մեջ։

Ընկերությունը հայտնել է, որ լեհական կողմը մեկ տարուց ավելի ծանր տեխնիկա է սպասարկում առաջնագծի մոտ։

«Սա հստակ ցույց է տալիս, որ մեր առաջնահերթությունը պատերազմի մեջ գտնվող զինվորներին իրական օգնություն ցուցաբերելն է», - ավելացրել է ՊԳԶ-ն: «Մենք մշտապես ընդլայնում ենք համագործակցությունը զինամթերքի մատակարարման, պահեստամասերի և սարքավորումների պահպանման ոլորտում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում