Հանրապետականները գլխավորում են Վիրջինիայի և Նյու Ջերսիի նահանգապետի ընտրությունները
Հանրապետական գործարար Գլեն Յանգկինը գլխավորում է ԱՄՆ Վիրջինիա նահանգի նահանգապետի պաշտոնի համար պայքարը, իսկ նրա կուսակից Ջեք Չատարելլին՝ Նյու Ջերսիի նահանգապետի ընտրություններում։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին են վկայում երեքշաբթի օրը հրապարակված ձայների հաշվարկի նախնական արդյունքները։
Վիրջինիայի 2855 ընտրատեղամասերից 2557-ի քվեաթերթիկների մշակման արդյունքների համաձայն՝ Յանգինը հավաքում է ձայների 52,09%-ը, իսկ դեմոկրատ մրցակից Թերի Մաքոլիֆը՝ 47,12%-ը՝ ըստ նահանգի ընտրական հանձնաժողովի։ Ավելի վաղ Մաքոլիֆը իր կողմնակիցների առջեւ ելույթում հրաժարվել էր ընդունել պարտությունը՝ ասելով, որ անհրաժեշտ է հաշվել բոլոր ձայները։ Նահանգի շրջաններից մեկը՝ Ֆերֆաքսը, ավելի վաղ հայտնել էր վաղաժամկետ քվեարկության արդյունքների հաշվարկի ուշացման մասին։
Ինչպես հայտնում է The New York Times-ը , հղում կատարելով սեփական հաշվարկներին, Նյու Ջերսիում Չաթտարելլին քվեաթերթիկների 56%-ը մշակելուց հետո հավաքում է ձայների 51,3%-ը։ Գործող դեմոկրատ նահանգապետ Ֆիլ Մերֆին, որը նրա մրցակիցն է ընտրություններում, առայժմ ստանում է ձայների 48%-ը։
Ամերիկյան առաջատար լրատվամիջոցները, ավանդաբար շտապելով մրցակիցների առաջ հռչակել այս կամ այն թեկնածուի հաղթանակը, այս անգամ վարանեցին՝ հայտարարելով, որ արդյունքները կանխորոշված չեն։
Վերլուծաբանների կարծիքով՝ նահանգապետերի ընտրություններում դեմոկրատների պարտությունը նրանց համար կարող է վատ նշան լինել մեկ տարի անց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի մեծամասնության համար առաջիկա պայքարում։
Կարծիքներ