Ադրբեջանում պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող գործարանում պայթյուն է որոտացել

Ադրբեջանում պաշտպանական արդյունաբերության նախարարությանը պատկանող գործարանում պայթյուն է որոտացել

Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ գտնվող «Արազ» գործարանում հունվարի 23-ին պայթյուն է որոտացել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: 

Տեղեկության համաձայն՝ պայթյունի հետևանքով կա երեք տուժած:

Գործարանը գտնվում է Ադրբեջանի Շիրվան քաղաքում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում