Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ամրապնդել ու ընդլայնել հայ-ֆիննական հարաբերությունների օրակարգը. Վահագն Խաչատուրյան

Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ամրապնդել ու ընդլայնել հայ-ֆիննական հարաբերությունների օրակարգը. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստյոյին՝ Հայաստանի և Ֆինլանդիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի առթիվ։

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Այս հոբելյանը կարևոր առիթ է՝ արժևորելու 30 տարի առաջ՝ մարտի 25-ին, մեր երկրների միջև սկիզբ դրված միջպետական համագործակցությունը՝ խարսխված ընդհանուր արժեքների, տասնամյակների վստահության և փոխադարձ հարգանքի վրա, և ուրվագծելու համագործակցության նոր հեռանկարները։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի ամրապնդել ու ընդլայնել հայ-ֆիննական հարաբերությունների օրակարգը երկկողմ և բազմակողմ, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում՝ ի նպաստ մեր ժողովուրդների և պետությունների բարօրության»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում