Բարսելոնան հայտարարություն է տարածել ակումբի գրասենյակում խուզարկման կապակցությամբ
«Բարսելոնան» պաշտոնական կայքում հայտարարություն է հրապարակել կապված խուզարկության հետ, որն այսօր տեղի է ունեցել ակումբի գլխավոր գրասենյակում։
Կատալոնական ակումբը հաստատել է, որ խուզարկությունները և ձերբակալությունները կապված են սոցիալական ցանցերի մոնիթորինգի ծառայության գործունեության հետ։ «Բարսելոնան» մտադիր է համագործակցել իրավապահ մարմինների հետ՝ օգնելու պարզել հետաքննության հետ կապված բոլոր փաստերը։
««Բարսելոնան» իր խորին հարգանքն է հայտնում առկա դատական գործընթացի և այս հետաքննությունից տուժած անձանց անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ»-ասված է հայտարարության մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը ձերբակալել է Բարսելոնայի նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին, գործադիր տնօրեն Օսկար Գրաուին և ակումբի իրավաբանական վարչության պետ Ռոման Գոմես Պոնտիին:
Կարծիքներ