Թուրքիան մտադիր է հիբրիդային հրթիռ արձակել դեպի Լուսին
Թուրքիան ստեղծել է հիբրիդային հրթիռ, որը մտադիր է օգտագործել դեպի Լուսին առաքելության համար: Այդ մասին Anadolu լրատվական գործակալությանը հայտնել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանկը:
Նախարարը նշել է, որ Անկարան ակնկալում է դեպի Լուսին առաքելությունն իրականացնել երկու փուլով՝ 2023 և 2028 թվականներին:
Թուրքիայի նախագահ Էրդողանը ազգային տիեզերական ծրագրի մասին հայտարարել է փետրվարի 9-ին: Թուրքիան մտադիր է ստեղծել սեփական տիեզերագնացությունը, իր քաղաքացուն ուղարկել տիեզերք, ինչպես նաև գործարկել նոր արբանյակներ քաղաքացիական և ռազմական կարիքների համար: Ծրագրի նպատակը Թուրքիային «տիեզերական ոլորտում բարձրագույն լիգա» հասցնել է»,- բացատրել է արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարը:
Կարծիքներ