Ճապոնիայի դեսպանը հանդես է եկել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ հայտարարությամբ

Ճապոնիայի դեսպանը հանդես է եկել Ռուսաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ հայտարարությամբ

Ռուսաստանի և Ճապոնիայի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել Ուկրաինայի հակամարտության ավարտից հետո։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է ՌԴ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ակիրա Մուտոն։

«Երբ ամեն ինչ անցնի, մենք հույս ունենք սկսել բանակցությունները։ Ուկրաինայում հակամարտությունն անշուշտ  խանգարում է։

Անհրաժեշտ է հաղթահարել հակամարտությունը և հաստատել խաղաղություն», - ասել է դիվանագետը:Մուտոն հույս է հայտնել, որ այդ հարցում քայլեր կարվեն միաժամանակ երկու կողմից։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում