Բայդենը կհայտարարի Արևմտյան կիսագնդի համար տնտեսական նախաձեռնության մասին

Բայդենը կհայտարարի Արևմտյան կիսագնդի համար տնտեսական նախաձեռնության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ամերիկ գագաթնաժողովում կհայտարարի Արևմտյան կիսագնդի երկրների հետ տնտեսական գործընկերության նոր ձևաչափի մասին, որը կոչվում է «Ամերիկյան գործընկերություն հանուն տնտեսական բարգավաճման»։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, նման հայտարարություն տարածել է Սպիտակ տունը հունիսի 8-ին:

Համաձայնագիրը կոչվում է «պատմական», քանի որ այն պետք է նպաստի արեւմտյան կիսագնդի երկրների տնտեսության վերականգնմանն ու աճին։ Ինչպես նշվում է փաստաթղթում, այս երկրներին բաժին է ընկնում համաշխարհային ՀՆԱ-ի 31,9%-ը։ Այնուամենայնիվ, այժմ նրանք, մասնավորապես Լատինական Ամերիկան և Կարիբյան ավազանը, բախվում են աշխարհում տնտեսական ցուցանիշների ամենազգալի անկմանը՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի, աճող գնաճի և կորոնավիրուսային համաճարակի հետևանքների հետ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում