Հակառակորդի արձակած կրակի հետևանքով դադարեցվել են աշխատանքները. ԱՀ դատախազություն
Արցախի Հանրապետության դատախազությունը հայտնում է՝
2023թ. հուլիսի 15-ին, ժամը 09.50-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Վերին Սզնեք գյուղի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական զինուժի մարտական դիրքերից տարբեր զինատեսակներով կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող Սերգեյ Ալեքսանդրի Հովագիմյանի և Ալեքսանդր Աշոտի Մարությանի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է աշխատանքը:
2023թ. հուլիսի 24-ին, ժամը 11.20-ի սահմաններում, Ասկերանի շրջանի Շոշ գյուղի վարչական տարածքում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից կրակ է արձակվել դաշտում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արայիկ Մարդիի Օհանջանյանի և Ալեքսանդր Աշոտի Մարությանի ուղղությամբ: Հակառակորդի արձակած կրակից պաշտպանվելու նպատակով վերջիններս ստիպված դադարեցրել են աշխատանքը:
Նշված երկու դեպքերի առնչությամբ կատարվում է հետաքննություն:
Կարծիքներ