Նարինե Նիկոլյանը նշանակվել է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս

Նարինե Նիկոլյանը նշանակվել է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս

2023թ. մայիսի 15-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով Նարինե Նիկոլյանը նշանակվել է Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։

Կենսագրություն

Ծնվել է 1962թ. սեպտեմբերի 8-ին, Երևանում:  

Կրթություն և վերապատրաստում

1980-1985թթ. ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժին

1993թ Դիվանագիտական դասընթացներ, Փարիզ, Ֆրանսիա

Աշխատանքային գործունեություն

1985-1991թթ. Ֆրանսերեն լեզվի ուսուցիչ, ք. Մասիս, Հայաստան

1991-1992թթ. ՀՀ Գերագույն խորհուրդ (խորհրդարան), թարգմանիչ

1992-1993թթ. ՀՀ նախագահի աշխատակազմ, փորձագետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում աշխատանքի է անցել 1993թ. հունիսի 11-ին:

1993-1995թթ. ԱԳՆ Եվրոպայի երկրների վարչություն, 2-րդ քարտուղար

1995-1998թթ. Բելգիայում ՀՀ դեսպանություն, Բրյուսել, 1-րդ քարտուղար

1999-2001թթ. ԱԳՆ Եվրոպայի վարչություն, Երկկողմ հարաբերությունների բաժնի վարիչ   

2001-2005թթ. Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցչություն, Ստրասբուրգ, 1-ին քարտուղար

2005-2006թթ.  ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչություն, բաժնի վարիչ

2006-2007թթ. ԱԳՆ Եվրոպայի վարչություն, Եվրոպայի Խորհրդի բաժնի վարիչ

2007-2011թթ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական պատվիրակություն, Փարիզ, խորհրդական

2012-2016թթ. ԱԳՆ Եվրոպայի վարչություն, Եվրոպայի Խորհրդի բաժնի վարիչ

ԵԽ Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության ընդհանուր համակարգող (2013թ.)

2016-2019թթ․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, Փարիզ, խորհրդական

Հյուպատոսական ծառայության պատասխանատու

2019-2023թթ․ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ

15 մայիս 2023թ. ՀՀ արտաքին գործերի նախարարի հրամանով նշանակվել է Լիոնում Հայաստանի Գլխավոր հյուպատոս

Դիվանագիտական աստիճան՝ Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար (02.03.2015թ.)

Օտար լեզուներ՝ ֆրանսերեն, ռուսերեն, անգլերեն

Պարգևներ

2019թ․ ՀՀ ԱԳՆ 1-ին աստիճանի Պատվո մեդալ  

2011թ. Ջոն Կիրակոսյանի անվան հուշամեդալ

Ընտանեկան կարգավիճակ՝ ամուսնացած է, ունի մեկ որդի և մեկ դուստր:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում