Գրանադայում կայանալիք գագաթնաժողովում ԵՄ-ն կքննարկի միգրացիայի դեմ պայքարի հարցեր
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտնել է, որ Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 6-ին Գրանադայում ոչ պաշտոնական գագաթնաժողովում, ի թիվս այլ հարցերի, կքննարկեն միգրացիայի դեմ պայքարի հարցեր։
«Ճիշտ է, մենք շտապ պետք է բանակցենք միգրացիոն հարցերի շուրջ ԵՄ-ից դուրս գտնվող երկրների հետ: Այդ իսկ պատճառով ես այս թեման ներառեցի Գրանադայում ոչ պաշտոնական գագաթնաժողովի օրակարգում»,- ասել է Միշելը Der Spiegel ամսագրին տված հարցազրույցում : «Փաստորեն, դա չպետք է այնտեղ քննարկվի, բայց իրավիճակը հիմա է պահանջում»,- հավելեց նա։
Միևնույն ժամանակ, Եվրոպական խորհրդի ղեկավարն ընդգծել է, որ «եթե ԵՄ-ն ցանկանում է կարգին կառավարել միգրացիան, ապա պետք է աշխատի նաև նրանց հետ, ովքեր չեն կիսում համայնքի հիմնական արժեքները»: Բացի այդ, Միշելը նշել է, որ Եվրամիությանն անհրաժեշտ է համապարփակ ռազմավարություն այս խնդրի լուծման համար։
Կարծիքներ