Ռեալը հաղթեց Նապոլիին

Ռեալը հաղթեց Նապոլիին

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 3։2 հաշվով կամային հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ։ Գրում է Armsport.am-ը։

Հանդիպման 19-րդ րոպեին տանտերերի կազմում հաշիվը բացեց Լեո Օստիգորը։ 27-րդ րոպեին Վինիսիուսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 7 րոպե անց Ջուդ Բելինգեմն առաջ մղեց իր թիմին։

54-րդ րոպեին Պյոտր Զիելինսկին հստակ իրացրեց 11 մետրանոց հարվածը։ 78-րդ րոպեին մադրիդյան թիմի կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեի հեռահահար հարվածից հետո գնդակն անդրադարձավ ուղղահայաց դարպասաձողից, այնհուտև «Նապոլիի» դարպասապահ Ալեքս Մերետից ու հայտնվեց դարպասում։

«Ռեալը» D խմբի առաջատարն է 6 միավորով։ «Նապոլին» 3 միավորով 2-րդ տեղում է։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում