Բայդենը ԱՄՆ-ին պատուհասած տորնադոներն անվանել է երկրի պատմության մեջ ամենամեծը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի մի քանի շրջաններ հարվածած տորնադոներն անվանել է պատմության մեջ ամենամեծը և ասել, որ պատրաստ է հավանություն տալ մի քանի նահանգներում արտակարգ դրության հայտարարմանը նահանգապետերի խնդրանքով։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։
«Սա, հավանաբար, մեր պատմության ամենամեծ տորնադոն է: Ես այսօր խոսեցի Արկանզասի, Իլինոյսի, Կենտուկիի, Միսսուրիի և Թենեսիի տուժած նահանգների նահանգապետերի հետ», - ասել է Բայդենը Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում արված հայտարարության մեջ, որտեղ նա անցկացնում է հանգստյան օրերը:
ԱՄՆ նախագահը հայտնել է, որ հանձնարարել է տուժած շրջաններում տեղակայել արտակարգ իրավիճակների և փրկարարական ծառայություններ, ինչպես նաև ապահովել ջրամատակարարում և անհրաժեշտ ապրանքների մատակարարում։
Կարծիքներ