Քրդերը պնդում են, որ Թուրքիան է Իրաքում սպանել իր քաղաքացիներին
Քրդերը հերքեցին տեղեկությունն այն մասին, որ իրենք, իբր, 13 թուրքի մահապատժի են ենթարկել Իրաքի հյուսիսում գտնվող քարանձավում՝ հայտնում է infoteka24-ը:
Քրդերի տեղադրած տեսանյութերը ցույց են տալիս, որ քարանձավը ռմբակոծել է օդուժը: Դա նշանակում է, որ թուրքական զինված ուժերն են սպանել իրենց քաղաքացիներին, այդ թվում՝ ռազմական և ոստիկանության սպաներին:
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել էր, որ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ ռազմական գործողության ժամանակ սպանվել են քառասունութ քուրդ զինյալ և երեք թուրք զինվոր, երեքը վիրավորվել են: Թուրք նախարարը քրդական կուսակցությանը մեղադրել է առևանգված 13 թուրքի սպանության համար՝ ըստ քրդական կողմի, փորձելով կոծկել իր իսկ հանցագործությունը:
Կարծիքներ