Թրամփը կհեռանա Վաշինգտոնից Բայդենի երդմնակալությունից առաջ՝ առավոտյան․ Reuters
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կլքի Վաշինգտոնը՝ նորընտիր նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությունից ժամեր առաջ: Այս մասին հայտնում է Reuters- ը՝ վկայակոչելով աղբյուրներ: Պետության նոր ղեկավարի երդմնակալության արարողությունը տեղի կունենա տեղական ժամանակով կեսօրին, հունվարի 20-ին:
Հաղորդվում է, որ այդ օրն առավոտյան Թրամփը թռչելու է Վաշինգտոնի արվարձանում գտնվող Էնդրյուս ռազմաբազայից և մեկնելու է Ֆլորիդա, Մար-ա-Լագոյի իր կալվածք:
Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ մտադիր չէ մասնակցել մրցակից դեմոկրատի երդմնակալության արարողությանը:
Կարծիքներ