Բայդենը չի ցանկանում ՀԿՀՀ-ներ մատակարարել Կիեւին՝ վախենալով ՌԴ-ի տարածքի դեմ դրանց կիրառումից. Politico
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հրաժարվում Է բավարարել Կիեւի խնդրանքը եւ մատակարարել ամերիկյան համազարկային կրակի հրթիռային համակարգեր այն կասկածների պատճառով, թե դրանք Ուկրաինայի կողմից կօգտագործվեն Ռուսաստանի տարածքում թիրախների վրա հարվածներ հասցելու համար: Մայիսի 18-ին այդ մասին հաղորդել Է Politico թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Նրանց խոսքով՝ ուկրաինական կողմը «մի քանի ամսվա ընթացքում ԱՄՆ-ին «թախանձագին խնդրել Է ուղակել ՀԿՀՀ-ներ եւ այժմ հիասթափված Է ստեղծված կացությունից: Կիեւը, հրատարակության աղբյուրների տվյալներով, «անհանգստացած Է, որ Սպիտակ տունը խուսափում Է այն կասկածների պատճառով, թե այդ զենքը կարող Է օգտագործվել Ռուսաստանի ներսում հարվածներ հասցնելու համար՝ դրանով իսկ ընդլայնելով եւ ձգձգելով հակամարտությունը»: Կիեւում «որշակիորեն աճում Է դժգոհությունը» ռազմական օգնության վերաբերյալ նոր վերապահումներից, նշում Է թերթը: ՀԿՀՀ-ն արդեն մի քանի ամիս գտնվում Է առաջին տեղում Ուկրաինայի պահանջների ցուցակում:
Բայդենի վարչակազմում հրատարկությանը հայտնել են, որ երկու երկրները շարունակում են «ակտիվորեն քննարկել համակարգերի մատակարարումների հարցը, բայց ամենը չԷ, որ Կիեւը խնդրում Է, կարող Է արագորեն ուողակվել: «Մենք պետք Է որոշումներ ընդունենք, թե սպառազինությունների որ համակարգերն են առավել հատույց ապահովում միջոցների ներդրումից»,- պարզաբանել Է աղբյուրը: Նրա խոսքով՝ վերջն մի քանի շաբաթվա ընթացքում, երբ Կոնգրեսի տրամադրած միջոցներն սկսել են կրճատվել, վարչակազմը որոշել Է, որ «ավելի արդյունավետ եւ ռացիոնալ Է ուղարկել 90 M777 (հաուբիցներ), որովհետեւ դրանցից կարելի Է ուղարկել ավելի շատ», ինչպես նաեւ ավելի շատ դրանց պահեստամասեր, քան հենց նույն արժեքով ՀԿՀՀ-ներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ