Տունը ձեռք եմ բերել 2020թ․ հունվարին, հետևաբար չէր կարող լինել 2019 թ հայտարարագրում․ Հրաչյա Հակոբյան
Լրատվականներից մեկը հրապարակել է «Կորսված փողեր և հույսեր» վերնագրով մի տեսանյութ, որտեղ իշխանության ներկայացուցիչներից շատերը մեղադրվում են հեղափոխությունից հետո ապօրինի հարստացման մեջ։Նույն տեսահոլովակում անդրադարձ է կատարվում նաև Վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանի Ձորաղբյուր թաղամասում առանձնատուն գնելու փաստին, որը Հ․ Հակոբյանի հայտարարագրում հիշատակված չէ։ Թեմայի վերաբերյալ Հրաչյա Հակոբյանը Freenews-ի հետ զրույցում նշել է․
Կխնդրեմ խոսել, Ձեր ունեցած եկամուտների, դրանց աղբյուրների և ձեռք բերված գույքի մասին
Այն ձեռք եմ բերել 2020թ․ հունվարին, հետևաբար չէր կարող լինել 2019 թ հայտարարագրում։ Տունը գնել եմ 25.000 $-ով, 5000 $ խնայած միջոցներ եմ ունեցել 20.000$ էլ Ամերիա բանկից հիփոթեքային վարկ եմ վերցրել, 20 մարման ժամկետով։ Տան պատերի հետ ոչինչ չեմ արել, ինչպես գնել եմ այդպես էլ թողել եմ, մենակ դուռն եմ փոխել և պատուհանները, պատերն ել երեսպատել եմ (Ablicovka), այսքան բան։
Ձեզ և ձեր ամբողջ թիմին մեղադրում են հեղափոխությունից հետո շատ հարստանալու մեջ․ Ինչպե՞ ս կմեկնաբանեք
Սա կոնկրետ արշավ է, բայց մենք թաքցնելու ոչինչ չունենք, անձամբ ես, որևէ թաքցնելու բան չունեմ։
Կարծիքներ