ԵԽԽՎ նախագահությունը եւ բյուրոն հաստատեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը. Նաիրա Զոհրաբյան
Վաղը մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը եւ մի քանի քաղաքական խմբերի նախաձեռնությամբ կքննարկվի հայ ռազմագերիների հարցը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«ԵԽԽՎ նախագահությունը եւ բյուրոն հաստատեց հայ ռազմագերիների հարցի քննարկումը
Վաղը մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը եւ մի քանի քաղաքական խմբերի նախաձեռնությամբ կքննարկվի հայ ռազմագերիների հարցը։
Մեր ռազմագերիների հարցն ամենայն հավանականությամբ կքննարկվի երեքշաբթի օրը։
Հիմնական քաղաքական ուժերի միջեւ կա կոնսեսուս, որ Ադրբեջանը չհանձնելով հայ ռազմագերիներին, դրանով կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը։
Ադրբեջանի ցինիկ պահվածքը, հայատյաց հայտարարությունները, հայկական զինուժի ռազմավարի ֆաշիստական ցուցահանդեսը վերջապես ստիպեցին միջազգային հանրությանը սթափվել եւ մենք պիտի անենք առավելագույնը, որպեսզի քննարկումների արդյունքը լինի շատ կոնկրետ՝ բոլոր ռազմագերիները օր առաջ պիտի ազատ արձակվեն։
Իհարկե, ադրբեջանական պատվիրակությունն ամեն ինչ անելու է հարցի քննարկումը տապալելու համար, ինչը վստահաբար, այս անգամ չի ստացվի»,- գրել է պատգամավորը։
Կարծիքներ