Մենք այդ թեման փակված ենք համարում․ Մարիա Զախարովան պատասխանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանն առնչվող հարցին
ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ վերջին շրջանում քննարկվող «Լավրովի պլանի» մասին արտահայտությանը։
«Տվյալ հարցին ավելի մեծ կարեւորություն մի տվեք։ Ես այն նախադեպ չէի համարի, ինձ թվում է պետք էր պարզապես հստակություն մտցնել հարցի մեջ ըստ էության։ Թեմային անդրադարձ է եղել նաեւ դեկտեմբերի 8-ին՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հեռախոսազրույցի ժամանակ, իր հայաստանյան գործընկերոջ հետ։ Հաղորդագրությունը հրապարակված է։ Մենք այդ թեման փակված ենք համարում»,- ասել է Մարիա Զախարովան։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել էր ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում «Լավրովի պլանի» մասին հայտարարություններին:
Կարծիքներ