Բիլ Գեյթսի՝ համաճարակի ավարտի մասին նոր կանխատեսումը
Չնայած կորոնավիրուսի նոր շտամների ի հայտ գալուն և պատվաստումների ոչ բավարար ցուցանիշներին, COVID-19 համաճարակի սուր փուլը կարող է ավարտվել արդեն հաջորդ տարի, ասել է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը։ Այս մասին նա գրել է իր անձնական բլոգում։
Գեյթսի խոսքով՝ ինքը չէր սպասում Delta-ի նման վարակիչ տարբերակի հայտնվելուն և չէր սպասում, որ մարդկանց այդքան երկար պետք է համոզեն պատվաստվելու և դիմակներ կրելու համար։
«Սակայն, հուսով եմ, որ վերջը հեռու չէ: Կանխատեսում անելը հիմարություն կլինի, բայց կարծում եմ, որ համաճարակի սուր փուլը կավարտվի 2022 թվականին: Չնայած այն հանգամանքին, որ Omicron-ի շտամը մտահոգիչ է աշխարհում, բայց միջազգային հանրությունն այժմ ավելի լավ է պատրաստ պայքարել վիրուսի դեմ, քան նախորդ փուլերում»,- գրել է նա։
Կարծիքներ