Մեկ օրում կորոնավիրուսի 2467 նոր դեպք է հաստատվել, գրանցվել՝ 5 մահ
Փետրվարի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 2467 նոր դեպք՝ արված 6640 թեստավորումից:
Առողջացել է 2280 քաղաքացի, գրանցվել՝ մահվան 5 դեպք:
Ընդհանուր հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 389 հազար 957 դեպք, որից 350 հազար 636-ը՝ առողջացած:
Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով մինչև հիմա 8086 մահվան դեպք է արձանագրվել:
Մինչ օրս կատարվել է 2 միլիոն 778 հազար 485 թեստավորում:
Կարծիքներ