ՍԾՏՀ-ի նախկին գլխավոր քարտուղարն ահազանգում է Արցախից գրավված տարածքներում Բաքվի մշակութային ֆաշիզմի մասին

ՍԾՏՀ-ի նախկին գլխավոր քարտուղարն ահազանգում է Արցախից գրավված տարածքներում Բաքվի մշակութային ֆաշիզմի մասին

Արցախում հայկական մշակութային ժառանգության դեմ սպառնալիքների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, Սևծովյան տնտեսական համագործակցությունում (ՍԾՏՀ) նախկին գլխավոր քարտուղար Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը՝ նշելով, որ Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հայտարարության հայերեն թարգմանությունը «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է Հունաստանում Հայաստանի դեսպանությունը։

Լեոնիդաս Խրիզանթոպուլոսը հայտարարության մեջ նշել է. «Բաքվի կողմից վերջին պատերազմի արդյունքում Արցախից գրավված տարածքներում գտնվող հայկական տաճարներում՝ հայկական ներկայության ոչնչացման նպատակով Ադրբեջանի կողմից աշխատանքային խմբի ստեղծումը հանդիսանում է մշակութային ֆաշիզմ:

Քրիստոնեական տաճարների Կովկասի ալբանացիներին պատկանելու պատրվակով այդ խումբը պետք է որոշի, որ տաճարներից պետք է վերացվի հայկական ներկայությունը:

Կովկասի Ալբանական եկեղեցին եղել է ինքնավար եկեղեցի: Այն ստեղծվել է կարճ ժամանակով հինգերորդ դարում և 705 թ-ին ենթարկվել հայկական առաքելական եկեղեցուն: Ալբանական այբուբենը ստեղծվել է Մեսրոպ Մաշտոցի կողմից, ով ստեղծել է հայկական այբուբենը 405 թվականին և միառժամանակ հետո ստեղծել ալբանականը: Հետևաբար անհնարին է, որ Հայկական եկեղեցին իր իսկ օգտին համար օգտագործեր ալբանական տաճարները:

Բաքվի նպատակն է իրականացնել մշակութային ցեղասպանություն, և դրա համար նա պետք է դատապարտվի»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում