Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. 19-ամյա զինվորը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Շտապօգնության ավտոմեքենայով «Արմավիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել երիտասարդ տղա՝ ձեռքի կտրված մատներով: Այս մասին գրում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ վիրավորին հետազոտում են և հնարավոր է՝ տեղափոխեն Երևան՝ «Մուրացան» զինվորական հոսպիտալ: Կայքի տեղեկություններով՝ տուժածն անզգուշաբար վիրավորում է ստացել Արմավիրի մարզի պալիգոններում, ծառայում է ՀՀ ՊՆ Նուբարաշենում տեղակայված զորամասում:
Վիրավորը Լոռու մարզի բնակիչ 19-ամյա Ա. Գ.-ն է: Ըստ նախնական տեղեկությունների՝ նա վիրավորումը ստացել է պայթյունի հետևանքով:
Կարծիքներ