Միխեիլ Սաակաշվիլին ողջունել է Ռուսթավիի քրեակատարողական հիմնարկի մոտ անցկացված ցույցի մասնակիցներին
Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցները հանրահավաք են անցկացրել Ռուսթավիի 12-րդ քրեակատարողական հիմնարկի դիմաց: Հաղորդում է 1tv.ge-ն։
Բանտում գտնվող Սաակաշվիլին բանտախցի պատուհանից ողջունել է ցուցարարներին:
«Միացյալ ազգային շարժման» անդամներն ու կողմնակիցներն իրենց համերաշխությունն են հայտնում Միխեիլ Սաակաշվիլիին: Նրանք ասում են, որ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է և պետք է ազատ արձակվի:
Ակցիան նախաձեռնել էր «Միացյալ ազգային շարժման» երիտասարդական թևը:
Կարծիքներ